Ուկրաինան անօդաչու սարքերի զանգվածային գրոհ է իրականացրել ՌԴ-ի մի շարք շրջանների վրա
Ուկրաինայի զինված ուժերն անօդաչուներով գրոհել են ՌԴ Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Բելգորոդի շրջանի Նովոստրոևկա-Վտորայա գյուղում գազամատակարարման գիծը վնասվել է, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել եմ Կուրսկի շրջանի Վիշնևո գյուղը, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ Նրա խոսքով՝ զոհեր չկան, սակայն վնասվել են շենքերի ապակիները։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն Օրյոլի շրջանի տարածքում խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ սարքը ոչնչացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ի սահմանում։ Զինվորականները պարզաբանել են, որ սարքի նպատակը երկրի տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձն էր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սմոլենսկի շրջանի վրայով ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Ավելի ուշ հայտնի է դարձել է, որ ևս երեք ուկրաինական ինքնաթիռի անօդաչու թռչող սարք փորձել են գրոհել Սմոլենսկի շրջանը։ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ բոլոր սարքերը ոչնչացվել են։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Տուլայի շրջանի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունում նշել են, որ անօդաչու թռչող սարքի ժամանումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով մոտ 23:50-ին։
Նմանատիպ հոդվածներ
44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17 հազար միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ. ՆԳ նախարար
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17 000 միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Այս մասին 2023 թվականն ամփոփող ասուլիս...
Որքան են ՀԱՄԱՍ-ի կորուստների մասշտաբներն Իսրայելի հետ պատերազմի սկսվելուց հետո
Հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների առնվազն 20%-ին և ոչ ավելի, քան 30%-ին։...
ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից. Բորել
Իսրայելը ֆինանսապես աջակցել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը՝ Պաղեստինի ազգային վարչակազմին դիմակայելու համար:&nbs...
Բուդանովը դժվար տարի է կանխատեսել Ուկրաինայի համար
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության (ԳՈՒՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ...