ՖԻՖԱ-ն արձագանքել է Ինֆանտինոյի նախկին սիրուհու շուրջ սկանդալային մեղադրանքներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ անդրադառնալով կազմակերպության ղեկավարին ուղղված այն մեղադրանքներին, թե նա ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար եղած ժամանակահատվածում փոխհատուցման վճարում է ապահովել իր նախկին սիրուհու համար։
«ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն լիովին հերքում է այս մեղադրանքները, դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Կանոնադրության կամ կանոնակարգերի խախտման վերաբերյալ ցանկացած ենթադրություն զրպարտչական բնույթ է կրում։ ՈւԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի ոչ մի աշխատակից երբևէ բողոք չի ներկայացրել Ինֆանտինոյի գործողությունների դեմ՝ նրա մասնակցությամբ միջադեպերի բացակայության պատճառով։ Կադրային բոլոր որոշումները, ներառյալ աշխատանքից ազատումները և արձակման նպաստների վճարումները, հաստատվել են լիազորված ղեկավարների կողմից՝ գործող կանոններին խիստ համապատասխան»,- ասվում է ՖԻՖԱ-ի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ում աշխատելու ընթացքում պաշտոնի առաջխաղացում է ապահովել իր սիրուհու համար և կազմակերպել նրան արձակման նպաստի հատկացումը։
Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ում աշխատանքի է անցել 2000 թվականի օգոստոսին։ Այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը նա զբաղեցրել է 2009-ից 2016 թվականներին, իսկ 2016 թվականի փետրվարին ընտրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ։
Նմանատիպ հոդվածներ
Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բաքվում անցկացված աշխարհի Մ17 առաջնությանը մասնակցած Հայաստանի հունահռոմեական...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...
Մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը»․ Ֆերդինանդը՝ Բելինգեմի մասին
Անգլիայի ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի համոզմամբ՝ իր հայրենակից Ջուդ Բելինգեմը ապագայո...
Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի և ազգային հավ...