Մեծ Բրիտանիան պատրաստվում է շոգի նոր ալիքին․ ջերմաստիճանը կհասնի 36°C-ի
Մեծ Բրիտանիայում հաջորդ շաբաթ նախատեսվում է ջերմաստիճանի նոր բարձրացում, ընդ որում որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 36°C-ի։
Երկրի Օդերևութաբանական ծառայության (Met Office) կանխատեսումների համաձայն՝ տաք եղանակային պայմանները կընդգրկեն Անգլիայի և Ուելսի մեծ մասը, հայտնել է Express-ը։
Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է օգոստոսի 13-ին։ Մինչև 36°C ջերմություն է կանխատեսվում Արևելյան Անգլիայում ու երկրի հարավ-արևելյան հատվածում, իսկ 27 կոմսություններում ջերմաչափի սյունը կանցնի 30°C-ի սահմանը։
Met Office-ի գլխավոր օդերևութաբանի տեղակալ Մայք Սիլվերսթոունի փոխանցմամբ՝ եղանակի տաքացումը կսկսվի արդեն հանգստյան օրերին, իսկ առավել զգալի աճ կդիտվի հաջորդ շաբաթվա կեսերին։ Երկուշաբթի օրվա կարճատև զովացումից հետո բարձր ճնշման գոտին կտեղափոխվի Մեծ Բրիտանիայի արևելք, ինչի արդյունքում կհաստատվի հարավային օդային հոսանք։
«Անգլիայի և Ուելսի զգալի մասում, հավանաբար, շոգի բավական լայն գոտի կհաստատվի», — նշել է Սիլվերսթոունը։
Նրա խոսքով՝ Անգլիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի տարածքների մեծ մասում ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշը կգրանցվի չորեքշաբթի՝ օգոստոսի 12-ին։ Անգլիայի կենտրոնական ու հարավային շրջաններում, ինչպես նաև Ուելսի հարավ-արևելքում օդը կարող է տաքանալ մինչև 34°C։
Արևելյան Անգլիայում և հարավ-արևելքում բարձր ջերմաստիճանն ավելի կսրվի հինգշաբթի՝ օգոստոսի 13-ին՝ հասնելով մինչև 36°C-ի։ Միևնույն ժամանակ, շաբաթվա ընթացքում կբարձրանա խոնավությունը, ինչի պատճառով հատկապես անհարմար կարող են դառնալ գիշերային ժամերը։
Met Office-ի՝ օգոստոսի 12–21-ի երկարաժամկետ կանխատեսմամբ՝ այդ ժամանակահատվածի սկզբում երկրի հյուսիսային հատվածներում սպասվում են անձրևներ, հորդառատ տեղումներ և բավական ուժգին քամի։ Մինչդեռ հարավում կպահպանվի գերազանցապես չոր, արևոտ և շոգ եղանակ, առանձին վայրերում՝ շատ շոգ։ Հաջորդ հանգստյան օրերին հարավային շրջաններում հնարավոր է եղանակի որոշակի զովացում։
30°C-ը գերազանցող ջերմաստիճան է սպասվում Անգլիայի 27 կոմսություններում։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 9-ից եղանակը կտրուկ կփոխվի․ հորդառատ անձրև, կարկուտ և մինչև 25 մ/վ քամի
Օգոստոսի 8-9-ը Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակի մարզում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռնային հատվածներում,...
Նոր ջերմային ռեկորդ․ գերազանցվել է 2023-ի ցուցանիշը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացրել է Հյուսիսային կիսագնդում սահմանվա...
19:00 Լուրերը մեկ տողով. Ոստիկանների ձերբակալություն, կարկուտ՝ Շիրակի մարզի համայնքներում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Հայաստանում երկու ոստիկան է ձերբակալվել խոշոր կաշառքի դիմաց երեք տարի...
15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդու...