Քաղաքականություն

Իրանն ԱՄՆ-ին պայման է առաջադրել Հորմուզի նեղուցը բացելու համար

Իրանն ԱՄՆ-ին պայման է առաջադրել Հորմուզի նեղուցը բացելու համար
Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցը նավագնացության համար կբացեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները և դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին։Այս մասին հայտարարել է…

Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցը նավագնացության համար կբացեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները և դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին։


Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Հորմուզի նեղուցի բացումը կախված է Միացյալ Նահանգների կողմից Իրանի պայմանների լիակատար ընդունումից և տարածաշրջանային բանակցությունների գործընթացին միջամտելուց ամերիկյան կողմի հրաժարումից։ Հենց որ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը, անասկած, կբացվի», - ասել է նա։


Օգոստոսի 5-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, այդ հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250