ԱՄՆ պետդեպը Իրանից պահանջում է անհապաղ ազատ արձակել ամերիկյան նավթատար լցանավն ու նավի անձնակազմին
ԱՄՆ Պետդեպարտամենտը Իրանից պահանջել է ազատ արձակել Օմանի ծոցում առգրավված St Nikolas նավթատար լցանավը և նրա անձնակազմին։
Բրիտանական Ambrey անվտանգության ընկերության տվյալներով՝ Մարշալյան կղզիների դրոշը կրող նավը բռնագրավվել է զինված անձանց կողմից Օմանի Սոհար քաղաքին մոտենալիս, որից հետո փոխել է ուղղությունը և շարժվել դեպի իրանական Ջասք նավահանգիստ։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ նավթատարը «կալանվել» է Իրանի ռազմածովային ուժերի կողմից՝ դատարանի որոշմամբ։
Լցանավը կալանվել է հունվարի 11-ին Օմանի ծոցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։ Հեռարձակումն իրականացվել է գերատեսչության YouTube ալիքով։ «Իրանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն նավը և նրա անձնակազմին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Իրանի նման գործողությունները նպատակ ունեն «խաթարել միջազգային առևտուրը»։
Հունվարի 11-ի երեկոյան իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը, հայտնել է, որ երկրի ռազմածովային ուժերը դատարանի որոշմամբ «կալանել են» Միացյալ Նահանգների հետ կապ ունեցող տանկերը։ Գործակալության տվյալներով՝ մի քանի ամիս առաջ այլ անունով՝ Suez Rajan-ով այս լցանավը, իբր, գողացել է Իրանին պատկանող նավթի խմբաքանակը, այն ուղարկել ամերիկյան նավահանգիստներից մեկը և հասանելի դարձրել ԱՄՆ-ին։ Ավելի ուշ տանկերի անունը փոխվել է St Nikolas-ի, գրում է Tasnim-ը։
Reuters-ը, վկայակոչելով Fars-ի տվյալները, գրում է, որ հունվարի 11-ին լցանավը իրաքյան նավթ է տեղափոխել Թուրքիա։ Գործակալության տվյալներով՝ իրանցի զինվորականները այն կալանել են՝ ի պատասխան մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի համանման գործողությունների:
Նմանատիպ հոդվածներ
Առնոլդ Շվարցենեգերը ազատ է արձակվել. նա ստիպված կլինի 35 հազար եվրո վճարել
Մյունխենի օդանավակայանում ձերբակալված Առնոլդ Շվարցենեգերն ազատ է արձակվել։ Մաքսային կանոնները խախտելու համար դերասա...
Youtube–ն արգելափակել է ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «БесогонTV» ալիքը
Ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «БесогонTV» հեղինակային շոուի ալիքն անհետացել է YouTube վիդեոհոսթինգից։ Այս մասին...
Դատարանը դերասան Ալեն Դելոնին անմեղսունակ է ճանաչել
Ֆրանսիացի 88-ամյա դերասան Ալեն Դելոնը, ով 2019 թվականին ունեցած կրկնակի ինսուլտից հետո տառապում էր նյարդային խանգարումնե...
Մահացել է հայտնի «Կլոն» հեռուստասերիալի աստղերից մեկը
79 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին, որը առավել հայտնի է բրազիլական հայտնի «Կլոն» հեռուս...