ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ի անօդաչուներ է խոցել
Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները հունվարի 16-ի գիշերը հետ են մղել Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը՝ Վորոնեժի մարզի տարածքում խոցելով հակառակորդի երեք անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ քաղաքի բնակիչները պատմել էին հզոր պայթյունների ձայների մասին, որոնց պատճառով ցնցվել էին բնակելի շենքերի պատուհանները: Ընդհանուր առմամբ, քաղաքացիները հաշվել են մոտ 5-9 պայթյուն, բարձր ձայներն ուղեկցվել են լույսի վառ բռնկումներով։
Մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչուների հարձակումը տարածաշրջանի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ևս երկու, ինչպես նաև մի քանի առանձնատների ապակիները կոտրվել են:


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան 50 հրթիռ՝ Իսրայելի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ն ավելի քան 50 հրթիռ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ։Նրանցից առնվազն 20-ը գաղտնալսվել են «Երկաթե գմբեթ» համ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
Պակիստանի զինուժը պատասխան գիշերը հարվածներ է հասցրել Իրանի տարածքում՝ «հակապակիստանյան խմբավորումներին»։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն գնդակոծել է Ուկրաինայի 8 բնակավայր․ կան վիրավորներ և ավերվածություններ
Ռուսաստանը գիշերը գնդակոծել է Ուկրաինայի 8 բնակավայր։ Օդեսայում և Խարկովում առնվազն 20 տուժած կա։ Ռուսական բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Գազայում
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է 163 մարդ։ Այս մասին հայտնել են...