ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
Պակիստանի զինուժը պատասխան գիշերը հարվածներ է հասցրել Իրանի տարածքում՝ «հակապակիստանյան խմբավորումներին»։ Այս մասին հայտնում է France Press-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների:
«Ես կարող եմ միայն հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան զինյալների խմբավորումներին»,- ասել է աղբյուրը:
Մի քանի զինյալներ ոչնչացվել են: Իրանական կողմը հայտնել է երեք կանանց և չորս երեխաների մահվան մասին։
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող Սերավան շրջանի մի քանի շրջաններում պայթյուններ են որոտացել։
Անվտանգության հարցերով շրջանի փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատիի խոսքով՝ անվտանգության ուժերը հետաքննություն են սկսել։
Հիշեցնենք՝ հունվարի 16-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածել էր Պակիստանում գտնվող «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման շտաբին, ինչից հետո Պակիստանը հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն գնդակոծել է Ուկրաինայի 8 բնակավայր․ կան վիրավորներ և ավերվածություններ
Ռուսաստանը գիշերը գնդակոծել է Ուկրաինայի 8 բնակավայր։ Օդեսայում և Խարկովում առնվազն 20 տուժած կա։ Ռուսական բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ Լենինգրադի մարզում ԱԹՍ է չեզոքացրել
ՀՕՊ միջոցները Մոսկվայի և Լենինգրադի մարզերի տարածքում չեզոքացրել են երկու անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Ռուսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Գազայում
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է 163 մարդ։ Այս մասին հայտնել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ը նոր հարվածները՝ Եմենի հուսիթներին․ թիրախավորվել են 14 հուսիթական հրթիռներ
ԱՄՆ-ն արդեն չորրորդ հարվածն է հասցրել Եմենում Իրանի զինված եւ դաշնակից հուսիթների շարժման օբյեկտներին։ Տեղեկությունը հաս...