ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն գնդակոծել է Ուկրաինայի 8 բնակավայր․ կան վիրավորներ և ավերվածություններ
Ռուսաստանը գիշերը գնդակոծել է Ուկրաինայի 8 բնակավայր։ Օդեսայում և Խարկովում առնվազն 20 տուժած կա։
Ռուսական բանակը հունվարի 17-ի գիշերը հարձակվել է ուկրաինական քաղաքների, այդ թվում՝ Խարկովի և Օդեսայի վրա, ինչի հետևանքով, ըստ ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի, առնվազն 20 մարդ վիրավորվել է, որոշների վիճակը ծանր է։
Խարկովի վրա օկուպանտները 2 հրթիռային հարված են հասցրել, տուժել է 17 մարդ։ ԱԻՊԾ ստորաբաժանումները փրկել են մեկ մարդու և տարհանել 30 բնակչի։ Հարվածի հետևանքով վնասվել են երկու տասնյակ բազմահարկ տներ և ավտոմեքենաներ։
Բացի այդ, Օդեսայի վրա հարվածային դրոններով հարձակման հետևանքով տուժել է 3 մարդ։ Փրկարարները տարհանել են 130 բնակչի: Վնասվել է քաղաքացիական բնակելի ենթակառուցվածքը։ Դեպքի վայրում բացվել է ԱԻՊԾ շարժական ջեռուցման կետ, ներգրավվել են հոգեբաններ։
Ռուս զինվորականները հարձակվել են նաև Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Սումիի շրջանների վրա։
«Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ընդհանուր առմամբ, այս գիշեր արձանագրվել է 10 գնդակոծություն երկրի 8 բնակավայրերի ուղղությամբ», - նշել է ՆԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
Պակիստանի զինուժը պատասխան գիշերը հարվածներ է հասցրել Իրանի տարածքում՝ «հակապակիստանյան խմբավորումներին»։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան 50 հրթիռ՝ Իսրայելի ուղղությամբ
ՀԱՄԱՍ-ն ավելի քան 50 հրթիռ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ։Նրանցից առնվազն 20-ը գաղտնալսվել են «Երկաթե գմբեթ» համ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ Լենինգրադի մարզում ԱԹՍ է չեզոքացրել
ՀՕՊ միջոցները Մոսկվայի և Լենինգրադի մարզերի տարածքում չեզոքացրել են երկու անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Ռուսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Գազայում
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով սպանվել է 163 մարդ։ Այս մասին հայտնել են...