ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն հրթիռակոծել է Խարկովը. կա մեկ տասնյակից ավելի տուժած, այդ թվում՝ Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ
Ռուսաստանը հունվարի 10-ի երեկոյան հարված է հասցրել Խարկովի կենտրոնում գտնվող հյուրանոցին։ Վերջին տվյալներով՝ տուժել է 13 մարդ։ Վնասվել են մոտակա տները, այրվել են մեքենաներ։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի իշխանությունները։
Հարվածը հասցվել է Խարկովի Կիևի շրջանին Բելգորոդի կողմից С-300 զենիթահրթիռային համալիրներից։ Հյուրանոցն այդ ժամանակ ուներ ավելի քան 30 քաղաքացի՝ 23 հյուր և անձնակազմը։
«Հյուրանոցը վնասված է: Հրթիռներից մեկը գետնին է ընկել շենքի ճակատի մոտ, երկրորդը՝ շենքի տանիքին, որին հաջորդել է հյուրանոցի հետնամասի մասնակի փլուզումը։ Տուժել է 12 մարդ։ Այս պահին բուժհաստատություններում գտնվում է երկու մարդ՝ 35-ամյա տղամարդ, վիճակը ծանր է, և 71-ամյա կին, վիճակը միջին է»,- պատմել է Խարկովի մարզպետարանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:
Խարկովի մարզային դատախազությունից ավելի ուշ ճշտել են, որ վիրավորվել է 13 մարդ, նրանց թվում Թուրքիայի քաղաքացի և Վրաստանի քաղաքացի, որոնք աշխատում են թուրքական ԶԼՄ-ների համար:
Հիվանդանոցում է 10 մարդ, 3-ը տեղում բուժօգնություն են ստացել։
Հյուրանոցում ոչ մի զինվորական չի եղել, ընդգծել է Խարկովի քաղաքապետ Օլեգ Տերեխովը։
Վնասվել են նաև երկու բնակելի տներ, ավտոսրահ, արտադրական ձեռնարկություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ի թունելը, որտեղ պահվում էին իսրայելցի պատանդներ
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Խան Յունիսում հայտնաբերված ՀԱՄԱՍ-ի թունելի տեսանյութը։Նշվում է, որ այնտեղ պահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանն առաջին անգամ տիեզերք է արձակել երեք արբանյակով հրթիռ
Taiyuan Spaceport launch Center-ն առաջին անգամ գործարկել է չինական gravity-1 առևտրային ուժեղացուցիչ հրթիռը: Այս մասին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը Լիբանանում վնասազեծել է «Հեզբոլլահի» հրամանատարին
Լիբանանում իսրայելական հարվածի հետեւանքով վնասազերծվել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության Ռադվանի հատուկ նշանակության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը Լիբանանի վրա արգելված ֆոսֆորային ռումբեր է արձակել
Իսրայելը հարձակվել է Հարավային Լիբանանի վրա արգելված ֆոսֆորային ռումբերով: Այս ասին հայտնում է Pars Today Russian տելեգր...