Իրանի ռազմածովային ուժերն առգրավել են ամերիկյան նավթատար լցանավ
Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցի ջրերում ամերիկյան նավթատար տանկերի կալանման մասին։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Կալանումն իրականացվել է դատական որոշման կատարման շրջանակներում, պարզաբանել են Իրանի ռազմածովային ուժերում։ Կալանված լցանավը 2023 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի կողմից առգրավվել էր հունական Empire Navigation բեռնափոխադրող ընկերությունից՝ պատժամիջոցները շրջանցող իրանական նավթ տեղափոխելու համար։
Այսօր Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը հայտնել է, որ Օմանի ծոցում նավ են ներխուժել մի քանի զինված անձինք՝ Սուխար քաղաքից 50 ծովային մղոն դեպի արևելք: Լցանավերի հետ կապը կորել է։ Դրանցում եղել է 19 մարդ։
Reuters-ի տվյալներով՝ խոսքը St. Nikolas լցանավի մասին է, որին պատկանում է Empire Navigation-ը։ Գործակալությունը գրում է, որ նա իրաքյան նավթը Բասրայից Թուրքիա էր տեղափոխում Սուեզի ջրանցքով։ Նավը վարձակալել է թուրքական Tupras ընկերությունը։
«Ալ Ջազիրան» հայտնել է, որ նախկինում նավը կոչվում էր Suez Rajan: 2022 թվականին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ լցանավը իրանական հում նավթ է տեղափոխում Պարսից ծոցի Հարք կղզուց՝ շրջանցելով պատժամիջոցները։ Գերատեսչությունն առգրավել է 1 մլն բարել նավթ, որը տեղափոխվում էր Suez Rajan-ով և հենց նավով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռ Է կործանվել
ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) 41-րդ Helicopter Maritime Strike էսկադրիլիայից MH-60R ուղղաթիռը կործանվել է Կալիֆոռնիայու...
Անօդաչու թռչող սարքերն ընկել են վառելիքաէներգետիկ համալիրի վրա․ ՌԴ
Երկու անօդաչու թռչող սարքեր ընկել են Օրլովի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի վրա, հրդեհն արդեն տեղայնացված է։ Այս մասին...
Քանի ռուսական «Կինժալ» է խոցել Ուկրաինական ՀՕՊ-ը
Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր 63 «Կինժալ» աերոբալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ուկրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՌԴ ԶՈՒ ինքնաթիռը, որը գրոհվել է Ազովի ծովի վրա
Ռուսական և ուկրաինական տելեգրամյան ալիքներում հրապարակվել է լուսանկար, որում, ինչպես պնդում են, պատկերված Է ՌԴ ԶՈՒ Իլ-22...