ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռ Է կործանվել
ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) 41-րդ Helicopter Maritime Strike էսկադրիլիայից MH-60R ուղղաթիռը կործանվել է Կալիֆոռնիայում՝ Սան Դիեգոյից ոչ հեռու, ուսումնական թռիչքի ժամանակ: Այս մասին հայտարարել է Կորոնադոյի Հյուսիսային կղզու ռազմածովային ուժերի ավիաբազայի հրամանատարի ներկայացուցիչ Բեթ Թիչը, հաղորդում է NBC News-ը։
Նրա խոսքով՝ ուղղաթիռն ընկել է Սան Դիեգոյի ծոցում «սովորական մարզումների ժամանակ» ժամը 18:40-ի սահմաններում (Երևանի ժամանակով 6:40-ին): Ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ, նրանք ողջ են մնացել, և դեպքի վայրում գտնվող փրկարարական նավը բոլորին ափ է հասցրել:
«Այս պահին ողջ անձնակազմը բուժզննում է անցնում։ Հետաքննություն է սկսվել աղետի պատճառները պարզելու համար»,- ասել է Տիչը։
Ավելի վաղ Հարավային Դակոտայի Էլսվորթ ավիաբազայում վայրէջքի փորձի ժամանակ կործանվել էր B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչը: Աղետի պահին նա ուսումնական առաքելություն էր իրականացնում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի չորս անդամ, բոլորը բարեհաջող կատապուլտվել են։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ռազմածովային ուժերն առգրավել են ամերիկյան նավթատար լցանավ
Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցի ջրերում ամերիկյան նավթատար տանկերի կալանման մասին։ Այս մասին հայտնում է...
Անօդաչու թռչող սարքերն ընկել են վառելիքաէներգետիկ համալիրի վրա․ ՌԴ
Երկու անօդաչու թռչող սարքեր ընկել են Օրլովի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի վրա, հրդեհն արդեն տեղայնացված է։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՌԴ ԶՈՒ ինքնաթիռը, որը գրոհվել է Ազովի ծովի վրա
Ռուսական և ուկրաինական տելեգրամյան ալիքներում հրապարակվել է լուսանկար, որում, ինչպես պնդում են, պատկերված Է ՌԴ ԶՈՒ Իլ-22...
Խարկովում 26 գյուղ է տարհանվում
Խարկովի մարզի իշխանությունները հայտարարել են Կուպյանսկի շրջանի Կոնդրաշևի և Կուրիլովի համայնքներից պարտադիր տարհանման մեկ...