ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՌԴ ԶՈՒ ինքնաթիռը, որը գրոհվել է Ազովի ծովի վրա
Ռուսական և ուկրաինական տելեգրամյան ալիքներում հրապարակվել է լուսանկար, որում, ինչպես պնդում են, պատկերված Է ՌԴ ԶՈՒ Իլ-22 ինքնաթիռը, որը գրոհվել է Ազովի ծովի վրա։
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է, որ այն խոցվել է Ազովի ծովի վրա։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրների՝ Իլ-22-ը միայն վնասվել է, իսկ ռուսական մեկ այլ ինքնաթիռ՝ Ա-50-ը, խոցվել է:
«Եթե ասենք, որ Իլ-22-ի անձնակազմն իսկական հերոսներ են, դա նշանակում է ոչինչ չասել»,-լուսանկարը մեկնաբանել է Fighterbomber Z-ալիքի հեղինակը, որը մոտ է ռուսական ռազմական ավիացիային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել էր, որ ռազմաօդային ուժերը ոչնչացրել են A-50 հեռահար ռադարային հայտնաբերման ինքնաթիռը և հակառակորդի Իլ-22 օդային կառավարման կենտրոնը