ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հյուսիսային պողոտայում մի տղա ինձ ասաց՝ գետնին պառկած օրը 30 000 դրամ եմ աշխատում. նախարար
Տարբեր սոցիալական ծրագրեր ենք քննարկում, որպեսզի մարդը խրախուսվի աշխատանքի համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Ես աշխարհի շատ առաջատար երկրներում ավելի շատ թափառաշրջիկների եմ հանդիպել, քան Հայաստանում։ Բայց մտահոգիչ է թափառաշրջիկ երեխաների հարցը։ Մենք ՆԳՆ-ի հետ խորհրդակցություն իրականացրեցինք և հատուկ ուժեղացված ծառայություն իրականացվեց։ Եվ եթե նկատում եք՝ երեխաների հետ պատկերը բավականին փոխվել է»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այստեղ շատ մեծ անելիք ունի նաև պարեկային ծառայությունը։
«Մի ժամանակաշրջան կար, որ ես միշտ Հյուսիսային պողոտայում այդ տղային տեսնում էի, նա ինձ ասաց, որ ես գետնին պառկած օրը 30 հազար դրամ եմ աշխատում, տուն էլ ունեմ։ Բայց կեղծ ցուցանակի վրա գրված էր, որ պատերազմի է մասնակցել, տունը խլել են և այն։ Բայց երբ դրա մասին պարզվեց և իրազեկվեցին մարդիկ, հիմա տեսնում եմ, որ այդ տղան չկա»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Նոր կեղծիք՝ տելեգրամում․ գողանում են անձնական ու բանկային տվյալները
Տելեգրամում գործում է կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այս մասին հայտնում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին
ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Արամուս գյուղում տեղի ունեցած կրակոցների գործից: Նշվում է, որ հունվարի 11-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը՝ Երևանում այրված տրոլեյբուսի մասին
Տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է թողնել նախորդ դարում․ Ավինյանը՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին
Դեկտեմբերին Երևանում ծնվել է 1954 երեխա` 988 տղա, 856 աղջիկ: Տարվա կտրվածքով երեխաների ծննդյան տվյալներն այսպիսին են` 15...