ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին
ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Արամուս գյուղում տեղի ունեցած կրակոցների գործից: Նշվում է, որ հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։
Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։
Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ««Գոյ» թատրոնի փակումը քաղաքական դրդապատճառներ ունի»․ բողոքի ակցիա
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմն այս պահին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց է։...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Նոր կեղծիք՝ տելեգրամում․ գողանում են անձնական ու բանկային տվյալները
Տելեգրամում գործում է կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այս մասին հայտնում են...
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը՝ Երևանում այրված տրոլեյբուսի մասին
Տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգա...