ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է թողնել նախորդ դարում․ Ավինյանը՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին
Դեկտեմբերին Երևանում ծնվել է 1954 երեխա` 988 տղա, 856 աղջիկ: Տարվա կտրվածքով երեխաների ծննդյան տվյալներն այսպիսին են` 15 606 երեխա, որից 8069 տղա, 7837 աղջիկ: Այս թվերը ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով` սա թեպետ կարծես նորմալ հարաբերակցություն է, սակայն տղաների թիվը մի փոքր ավել է:
«Դրական է դինամիկան հղիության սելեկտիվ ընդհատումների, բայց կարծում եմ` դեռևս առկա է խնդիր, ժամանակ առ ժամանակ պետք է խոսել այդ մասին, որ նման մտածելակերպի ժամանակը վաղուց անցել է, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում, թեկուզ նոր տարին սկսել մի փոքր այլ մտածողությամբ: Անկախ սեռից` բոլորն ունեն ծնվելու և արելու իրավունք, և մանավանդ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները սխալ բան են և բնության դեմ գործընթաց»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը՝ Երևանում այրված տրոլեյբուսի մասին
Տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգա...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Նոր կեղծիք՝ տելեգրամում․ գողանում են անձնական ու բանկային տվյալները
Տելեգրամում գործում է կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Այս մասին հայտնում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խիտ մառախուղ` Հայաստան-Վրաստան սահմանին
Auroranews-ը շարունակում է ահազանգեր ստանալ վարորդներից` ճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ: Նշվում է, որ Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին
ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Արամուս գյուղում տեղի ունեցած կրակոցների գործից: Նշվում է, որ հունվարի 11-ի...