Ինքս այդտեղ երկար տարիներ թենիս եմ պարապել․ Ավինյանը՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի մասին
Օղակաձև այգու 4-րդ հատվածը կվերակառուցվի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ այդ տարածքը կառուցապատված է խառը, և նախագծով առաջարկվում է այգին վերականգնել։
«Ինքս այդտեղ երկար տարիներ թենիս եմ պարապել․ ինձ համար այն ժամանակ միգուցե տարօրինակ չէր, բայց հիմա երբ նայում ենք, օղակաձև այգու տրամաբանությամբ թենիսի կորտեր չպետք է լինեին, ու այգին պետք է լիներ այգի։ Հետևաբար, հատվածներում, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք քաղաքին, երևանցիներին»,- ասել է նա՝ հանձնարարելով ավելի արագացնել կառավարության որոշման նախագծի պատրաստումը։
Auroranews-ին քաղաքապետարանից հայտնեցին, որ այս ամենը դեռ քննարկում է: Ինչ դիրքորոշում կլինի, դեռ պարզ չէ: Վաղը չեն գնալու եւ կորտերը ապամոնտաժեն: Մեր լրատվականը հետեւելու է այս քննարկումներին:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
ՊՆ-ն՝ զորակոչիկի մահվան վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ պաշտպանությն նախարարությունն անդրադաևձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե պարտադիր զինվորական ծառայության մեկնող զ...
Ի՞նչ փուլում է ՌԴ-ում հայկական վարորդական վկայականի ճանաչման հարցը. պատասխանում է ՀՀ ԱԳՆ-ն
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգո...
Որևէ մեկի հին չափորոշիչներով գովազդը չի մնալու․ քաղաքապետարանից պարզաբանում են
Auroranews-ը զանգեր է ստանում տնտեսվարողներից, որ իրենք օրենքի տառին համապատասխան հանել են իրենց գովազդային վահանակները,...