Ի՞նչ փուլում է ՌԴ-ում հայկական վարորդական վկայականի ճանաչման հարցը. պատասխանում է ՀՀ ԱԳՆ-ն
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Միաժամանակ հայտնում ենք, որ կողմերն արձանագրել են ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կանոնակարգման հարցում իրավական ձևակերպման կարևորությունը՝ ազգային վարորդական վկայականների հիման վրա առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով»,– նշում է ԱԳՆ–ն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման մերժումը հակասում է Եվրասիական տնտեսական միության ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքին:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Անշարժ գույքի գներն էլ ավելի տեսանելի կդառնան․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Հայաստանում անշարժ գույքի միասնական ռեեստր է նախատեսվում ստեղծել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կադաստրի...
ՊՆ-ն՝ զորակոչիկի մահվան վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ պաշտպանությն նախարարությունն անդրադաևձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե պարտադիր զինվորական ծառայության մեկնող զ...
Մարտական դիրքում սպանված սպան 24 տարեկան էր, Արագածոտնի Ոսկեվազ համայնքից․ մանրամասներ
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը Արագա...