ՊՆ-ն՝ զորակոչիկի մահվան վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ պաշտպանությն նախարարությունն անդրադաևձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ էր առել։
ՊՆ-ից նշում են, որ զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ չի արձանագրվել։
«Անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ՀՀ ԶՈՒ չզորակոչված քաղաքացի Է. Հ.-ի մահվան պատճառների վերաբերյալ, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն՝ զորակոչիկը ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում։
Քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։
ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք քաղաքացու մահվան վերաբերյալ չհիմնավորված պատճառահետևանքային կապեր չարծարծել:
Պաշտպանության նախարարությունը ցավակցում է մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Անշարժ գույքի գներն էլ ավելի տեսանելի կդառնան․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Հայաստանում անշարժ գույքի միասնական ռեեստր է նախատեսվում ստեղծել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կադաստրի...
Մարտական դիրքում սպանված սպան 24 տարեկան էր, Արագածոտնի Ոսկեվազ համայնքից․ մանրամասներ
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը Արագա...
Ի՞նչ փուլում է ՌԴ-ում հայկական վարորդական վկայականի ճանաչման հարցը. պատասխանում է ՀՀ ԱԳՆ-ն
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգո...