Որևէ մեկի հին չափորոշիչներով գովազդը չի մնալու․ քաղաքապետարանից պարզաբանում են
Auroranews-ը զանգեր է ստանում տնտեսվարողներից, որ իրենք օրենքի տառին համապատասխան հանել են իրենց գովազդային վահանակները, բայց կան այնպիսիները, որ չեն հանել, անգամ չեն էլ պատրաստվում:
Երեւան քաղաքի գովազդային վահանակների հետ կապված Auroranews-ը կապ հաստատեց Քաղաքապետարան:
Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ բոլորի նկատմամաբ հավասար մոտեցում է ցուցաբերվելու միանշանակ, որոշ տնտեսավարողներ դեռ չեն հասցրել ապամոնտաժել, բայց պարտավորվել են:
«Իսկ որոնք որ դեռ չեն ապամոնտաժել եւ չեն էլ պատրաստվում, համայնքը սեփական միջոցներով է պատրաստվում ապամոնտաժել, կիրառելով վարչական պատասխանատվության մեխանիզմենր»,- նշեցին Քաղաքապետարանից:
Քաղաքապետերանը նաեւ հաշվի է առել, որ տնտեսվարողները կարող էին չհասցնել գովազդի ապամոնտաժման աշխատանքները, կապված ամանորյան տոների հետ:
«Մոտեցումը հետեւյալն է. որեւէ մեկի հին չափորոշիչներով գովազդը չի մնալու»,- նշեցին Քաղաքապետարանից:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Անշարժ գույքի գներն էլ ավելի տեսանելի կդառնան․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Հայաստանում անշարժ գույքի միասնական ռեեստր է նախատեսվում ստեղծել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կադաստրի...
ՊՆ-ն՝ զորակոչիկի մահվան վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ պաշտպանությն նախարարությունն անդրադաևձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե պարտադիր զինվորական ծառայության մեկնող զ...
Մարտական դիրքում սպանված սպան 24 տարեկան էր, Արագածոտնի Ոսկեվազ համայնքից․ մանրամասներ
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը Արագա...