Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն աճում է

Edita 82 դիտում

Ինդոնեզիայի Ճավա կղզում առավոտյան երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 4 մարդ, 22 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Kompas TV լրատվամիջոցը:


Նշվում է , որ գնացքներից մեկում եղել է 287 ուղևոր, մյուսում՝ 191։ Զոհերը երկաթուղային ընկերության աշխատակիցներ են՝ մեքենավարը, նրա օգնականը, ուղեկցորդը և անվտանգության աշխատակիցը։


Չիկալենգա–Հաուրպուգուր հատվածում բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:03-ին (Երևանի ժամանակով 03:03-ին): Երկաթգծերը մաքրելու համար ծանր տեխնիկա է ուղարկվել, վթարի վայրից ուղևորներին տարհանել են շտապօգնության մեքենաներով։


Ըստ նախնական վարկածի՝ բախման պատճառ կարող էին լինել չգործող կապի գծերը, որոնք խանգարել են վարորդների հաղորդակցմանը:


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում այսօր առավոտյան բախվել են երկու գնացք։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250