ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռիչքի ընթացքում պոկվել է ինքնթիռի պատուհանը. այն արտակարգ վայրէջք է կատարել
Alaska Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օրեգոն նահանգի Պորտլենդում այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ պատուհանը և ֆյուզելյաժի մի մասը պոկվել են։ Այս մասին հայտնում է CBS News-ը:
Նշվում է, որ օդանավը ուղեւորվել է Կալիֆոռնիա, սակայն ստիպված է եղել կես ժամ անց վերադառնալ օդանավակայան: Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, ոչ ոք չի տուժել: Վայրէջքը բարեհաջող է անցել։
Հայտնի է, որ կործանված Boeing 737-Մաքս 9 ինքնաթիռը ավիաընկերությանը հասցվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Boeing-ի ներկայացուցիչները հետաքննություն են անցկացնում։
Ավելի վաղ Boeing ընկերությունը խնդրել էր ավիափոխադրողներին ստուգել նոր 737 MAX ինքնաթիռները, քանի որ ուղղության ղեկի կառավարման համակարգում կարող էր թուլացել պտուտակը: Արդեն հայտնաբերվել է անսարքության երկու դեպք։