ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Բաքվում․ 4 նորածին մահացել է
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը և բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը համատեղ տեղեկատվություն են տարածել Բաքվի Հանրապետական պերինատալ կենտրոնում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նախնական քննությամբ պարզվել է, որ ծխից թունավորման հետևանքով երեք մարդ հոսպիտալացվել է կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք: Նրանց ցուցաբերվել են անհրաժեշտ բժշկական ծառայություններ, Նրանց վիճակը գնահատվում է կայուն ։
Կենտրոնի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնաբերվել են բուժում ստացող չորս երեխաների դիեր: Փաստի առթիվ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Բաքվի Հանրապետական պերինատալ կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է, իրականացվում է հիվանդների տարհանում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայությունից:
Նշվում է, որ հրդեհի պահին պերինատալ կենտրոնում եղել է 90 հիվանդ։