«Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար է սպանվել
Այսօր՝ հունվարի 4-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ Հարավային Լիբանանին հասցրած հարվածի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Հուսեյն Յազբեկը: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ նրանից բացի ոչնչացվել է կազմակերպության ևս 3 գրոհային։
Ռազմական օպերացիան տեղի է ունեցել Հըզբոլլահի առաջնորդ Նասրալլայի հունվարի 3-ի ելույթից անմիջապես հետո, որում նա Իսրայելին սպառնացել է հունվարի 2-ին Բեյրութում ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչ Սալեհ Ալ-Արուրիի ոչնչացման համար «սարսափելի վրեժխնդրությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ...
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորը՝ Հայաստանում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության...
Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ Ուկրաինա ռազմամթերք ուղարկելու վերաբերյալ լուրերի մասին
Հնդկաստանը ոչ մի հրետանային արկ չի ուղարկել Ուկրաինա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնակ...
Ամերիկյան գերձայնային ռմբակոծիչը կործանվել է
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ B-1 Lancer ռմբակոծիչը, որը նշանակված էր Հարավային Դակոտայում գտնվող Էլսվորթ ռազմ...