Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ Ուկրաինա ռազմամթերք ուղարկելու վերաբերյալ լուրերի մասին
Հնդկաստանը ոչ մի հրետանային արկ չի ուղարկել Ուկրաինա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք տեսել ենք լրատվամիջոցների որոշ հաղորդագրություններ։ Հայտարարում ենք, որ մենք այդ հրետանային զինամթերքից ոչ մեկը չենք ուղարկել Ուկրաինա։ Չի արտահանվել և չի ուղարկվել», - ընդգծել է նա։
Նշենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով ուկրաինացի զինվորականների հրապարակած տեսանյութերին, հայտնել էին, որ Ուկրաինան, ըստ երևույթին, հնդկական 155 մմ հրետանային արկերի հասանելիություն է ստացել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Սոթքի հանքավայր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ...
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորը՝ Հայաստանում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության...
«Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար է սպանվել
Այսօր՝ հունվարի 4-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ Հարավային Լիբանանին հասցրած հարվածի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահի» բ...
Ամերիկյան գերձայնային ռմբակոծիչը կործանվել է
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ B-1 Lancer ռմբակոծիչը, որը նշանակված էր Հարավային Դակոտայում գտնվող Էլսվորթ ռազմ...