13-ամյա ամերիկացի գեյմերը դարձել է աշխարհում առաջին մարդը, ով կարողացել է հաղթել Tetris խաղում
13-ամյա ամերիկացի դպրոցական Ուիլիս Գիբսոնը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով կարողացավ հասնել հաղթական մակարդակի 1988 թվականի Nintendo-ի Tetris խաղում: Ինչպես նշում է Daily Mail-ը, նախկինում նման արդյունքի կարող էր հասնել միայն արհեստական ինտելեկտը։
Գիբսոնը, ով հայտնի է «Blue Scuti» կեղծանունով, օգտագործելով գեյմերի տեխնիկան, կարողացել է գործնականում «կոտրել» Tetris-ը 38 րոպեում, երբ բլոկները սկսել են մեծ արագությամբ ընկնել և խաղը կանգնել է, ինչը այս տարբերակի համար նշանակում է հաղթանակ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Գիբսոնը 11 տարեկանից սկսել է տետրիս խաղալ՝ ամեն օր մարզվելով 3-ից 5 ժամ։ Դեռահասը նշել է, որ ինքը մասնակցել է տետրիսի մրցաշարին պարզապես հետաքրքիր մրցակիցների հետ խաղալու համար, և ընդհանրապես նման արդյունքի չէր սպասում։ Ուիլիսն իր ձայնագրությունը նվիրել է հորը, ով մահացել է 2023 թվականի հոկտեմբերին։
Նախկինում գեյմերները այս խաղի ամենադժվար անցումը համարում էին 29-րդ մակարդակից 30–ը, Գիբսոնը հասավ 157-րդին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները շարունակում են կռիվ տալ հայկական խաչքարերի դեմ
Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո Ադրբեջանը պա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ստեփանակերտում ադրբեջանցիները ավերել են Անատոլի Զինևիչի կիսանդրին
2024 թվականի հունվարի 10-ին ադրբեջանական Azərbaycan Ordusu/Ordu.az ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութերի շարք, ուր...
Հիվանդանոցում մահացած 1,5 տարեկան երեխայի վրա տանը եռման սուրճ է թափվել. մանրամասներ
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում մահացած 1,5 տարեկան երեխայի վրա տանը սուրճ է թափվել։ Ծնողները փորձել են տան պայմաններո...
Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին. ձյուն է տեղում
Հունվարի 3-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Անիի, Սպիտակի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղ...