
Հիվանդանոցում մահացած 1,5 տարեկան երեխայի վրա տանը եռման սուրճ է թափվել. մանրամասներ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում մահացած 1,5 տարեկան երեխայի վրա տանը սուրճ է թափվել։ Ծնողները փորձել են տան պայմաններում «բուժել», անհայտ ծագման քսուք են գցել այրվածքներին և 2 օր չեն դիմել բժշկի։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել ՀՀ Արարատի մարզում, հունվարի 8-ին։
«Հունվարի 10-ին երեխայի մոտ դիտվել է բարձր ջերմություն՝ տենդ, բազմակի փսխումներ, որի պատճառով դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Այնտեղից էլ շտապօգնության մեքենայով փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երեխայի վիճակը բուժման օրերի ընթացքում ծանրացել է։ Դիտվել են միզարտադրության հետ կապված խնդիրներ, ունեցել է դժվարաշնչություն, որովայնի փքվածություն, ցավոտություն, ազատ հեղուկ որովայնում և կրծքավանդակում։ Հունվարի 13-ին` գիշերը 1։30, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք»,– ասված է հաղորդագրությունում։
Փոքրիկի մոտ եղել են դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքեր՝ հետագա բարդացմամբ: