Հայաստանում բենզին ներկրող 5 ընկերության նկատմամբ ՄՊՀ–ն վարույթներ է հարուցել
«Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովից նշում են, որ բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն են իրականացրել և արձանագրել բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ։
Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երևանի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխությունները։
«2022 և 2023 թթ. ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» ՍՊԸ–ների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների և ընկերությունների կողմից բենզինի իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ, ներառյալ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը լցակայաններում վաճառվում է 520 դրամով, «պրեմիում» տեսակինը` 560–570 դրամով։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։Ե...
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմի...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...