Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտրոնում կայանատեղիների նոր սակագներ սահմանել։
Երևանի կենտրոնն առաջարկվում է գոտիավորել․ Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ, Բ գոտում՝ 24.000 դրամ։
Առաջարկվում է Ա գոտու ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի, սահմանել մեկ ամսվա համար 25000 դրամ, մեկ տարվա համար՝ 300․000 դրամ, յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 300 դրամ, յուրաքանչյուր մեկ օրվա համար` 2000 դրամ։
Ա գոտին ներառելու է Երևանի «Ա» գոտում (ներառում է Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան, Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց, Հանրապետության փողոցի մի հատվածը, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու, Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց, Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան, Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի, Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված, Շահումյան և Սախարովի հրապարակները)։
Բ գոտում առաջարկվում է սահմանել․ յուրաքանչյուր մեկ օրվա համար 1000 դրամ․ մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24000 դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։...
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմի...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Մասնավորապես, առա...
«Ձկնաբույծները պետք է գնան մեզ ընդառաջ»․ ՇՄ փոխնախարար
Մինչև 2024 թ. մարտի 1–ը հայկական ձկնաբուծական տնտեսությունները պետք է ներդնեն 40% ջրի խնայողության մասին այսօր տեղի ունե...