Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։
Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ քվեներով ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» օրինագիծը։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին ու չմասնակցեցին քվեարկությանը։
«Եթե շատ է, թող չկայանեն». քաղաքացիները` «կարմիր գծերի» սպասվող վճարի մասին
Օրինագծի կետերից մեկը վերաբերում է կարմիր գծերին։ Համաձայն դրա` 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում ներառված փողոցներում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ։
Երևանի քաղապետաի մամալո խոսնակ` Հայկ Կոստանյանը Auroranews-ի հետ զրույցում ասաց, որ սա չի վերաբերում Էլեկտրական ավտոմեքենաներին, դրանք ազատված են Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից: Դա արվում է այն տրամաբանությամբ, որպեսզի խրախուսենք էլեկտրական տրանսպորտով մարդկանց երթևեկելը, ինչը հսկայական բնապահպանական կոմպոնենտ ունի իր մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Մասնավորապես, առա...
Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել. նոր հավելված
Քաղաքապետարանում ներդրվել է «Ակտիվ քաղաքացի» համակարգը։ Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներ...
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմի...