Սաստիկ բուք, փակ ավտոճանապարհներ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին 17։00-ի դրությամբ
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Դիլիջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է։
Գորիսի և Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։Ե...
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմի...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...