ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունքի մարզից դեպքի Վայոց ձորի մարզ ճանապարհին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ լրատվականի արդեն 3 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել են Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայոց ձոր երթևեկությունը:
Տրասնպորտային միջոցների երկկողմանի շարժը դադարեցվել է, ու պատճառը ոչ թե Վայոց ձորի մարզի ճանապարհներն են, այլ Սյունիքի մարզից դեպի Վայոց ձոր մերկասառույց ճանապարհները դժվարանցնանելի են դարձրել երթևեկությունը, իսկ երբ տրանսպորտային միջոցները շարժվում էին, ստեղծվում էին արհեստական խցանումներ ու պարեկները, ապա նրանց միացած փրկարարներն ու ճանշինականները մեծ դժվարությամբ էին կարողանում ավտոմեքենաները դուրս բերել անվտանգ վայր:
Նշենք, որ Auroranews-ը փորձում է ավել տեղեկություն ճշտի:




Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։Ե...
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմի...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...