Հայտնի է, թե ինչքան ինքնակամ գովազդ է ապամոնտաժվել Երևանում
Նախորդ 3 շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է 1410 ինքնակամ գովազդ. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ այս տարվա գարնանը գովազդի մասին նոր չափանիշներ ընդունվեցին. «Տեսողական աղբը, որ ամենուրեք գովազդի տեսքով տեսնում էինք, միգուցե նաև սովորել էինք, որ դա նորմալ է, բայց իրականում նորմալ չէր։ Այս մաքրման աշխատանքները շատ կարևոր են։ Վստահ եմ՝ մեր նոր չափորոշիչներին համապատասխան տեղադրված գովազդը, որ քաղաքային միջավայրի համար շատ ավելի ընդունելի է, էականորեն փոխելու է քաղաքի տեսքը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմի...
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։Ե...
Քասախում անհայտ պատճառներով հեռացվել են աղբարկղերը, գոյացել է մեծ աղբակույտ. ինչ են մանրմասնում համայնքապետարանից
Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ) խոշորացված համայնքի Քասախ գյուղում «Կարմիր Խաչի» կազմակերպության հարակից տարածքից անհասկանա...