Քասախում անհայտ պատճառներով հեռացվել են աղբարկղերը, գոյացել է մեծ աղբակույտ. ինչ են մանրմասնում համայնքապետարանից
Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ) խոշորացված համայնքի Քասախ գյուղում «Կարմիր Խաչի» կազմակերպության հարակից տարածքից անհասկանալի պատճառով հեռացվել են աղբարկղերը, որոնք արդեն մեկ ամսից ավելի է՝ չեն վերադարձվում․ այս մասին ԷկոԼուրին ահազանգել են քաղաքացիները:
«Աղբը կուտակվում է, ցրվում տարածքով մեկ, այն տարածում են շները, մարդիկ աղբը նետելու տեղ չունեն», - նշել է բնակիչներից մեկը։
Քաղաքացին հայտնել է, որ դեռևս 6 ամիս առաջ դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ աղբահանության առանձին տարաներ մատակարարելու խնդրանքով: «Պատասխան եմ ստացել, որ կլուծեն իմ խնդիրը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել»,- նշել է նա։
Տեղեկությունը ճշտելու համար Auroranews-ը կապ հաստատեց Եղվարդի համայնքապետարան: Այնտեղից մեզ ասացին. «Նաիրի համայնքապետարանը տեղյակ է հիմախնդրից և ժամանկին ու ներկյաում էլ պարբերաբար կատարվում է սանիտարական աշխատանքներ: Այս փուլում էլ համայնքապետարանն արդեն 2-րդ անգամ է հայտարարում մրցույթ` աղբատար մեքենա ձեռք բերելու համար, որպեսզի նշված հատվածում աղբահանությունը էլ ավելի լավը դառնա: Հաշվի առնելով ահազնագերն ու բողոքներն ավելի հետևողական ենք լինելու, ինչպես մեքենայի ձեռք բերմանն, այնպես էլ մաքրման աշխատանքներին»:
Նմանատիպ հոդվածներ
Մեծամորի թանգարանում մուտքի տոմսը 60 դրամ էր, դրա համար էլ մարդ չէր գնում. Փաշինյան
Մենք այս տարի փոխեցինք տոմսային քաղաքականությունը, որը բերել է նրան, որ հենց մեր արգելոց-թանգարանների մասով ունենք սեփակ...
Երեխաներին տանում, սար ենք ցույց տալիս, ասում՝ սա Արտաշատ մայրաքաղաքն է եղել. Փաշինյան
Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այնկողմ։ Ամիսներ առաջ ես այցելեցի և ինձ մո...
ՌՈ-ն 4076 սմարթֆոն է հայտնաբերել. զինծառայողները կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում...
Բնակարանների իբր առքուվաճառքով զբաղվող նոր հանցավոր խումբ Երևանում․ «Ժողովուրդ»
Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղ...