ՏԵՍԱՆՅՈՒԹ. 20 մետրանոց ծառն ընկել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ. կա զոհ և տուժածներ. Բելգիա
Բելգիայի Ուդենարդ քաղաքում 20 մետրանոց ծառն ընկել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել, հայտնում են HLN և VRT հեռուստաընկերությունները։
20 մետր բարձրությամբ և մոտ 5 տոննա կշռող ծառը տեղադրված է եղել Օդենարդում տոնավաճառի տարածքում, երբ ուժեղ քամի է բարձրացել` ծառն ընկել է երեք մարդու վրա։ 63-ամյա կինը կյանքին վտանգ սպառնացող վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և ստացած վնասվածքներից մահացել։ Եվս երկու կանայք, որոնց վրա ընկել է ծառը, թեթեւ վնասվածքներ են ստացել։
Օդենարդեի քաղաքապետ Մարնիկ դե Մեուլեմեսթերը հայտնել է, որ 20 մետրանոց ծառը տապալվել է ուժեղ քամու պատճառով: «Ծառը ամուր էր, բայց անսպասելիորեն տեղաց հորդառատ անձրև և սկսվեց ուժգին քամի: Արդյունքում ծառը ընկել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի մոտ, որտեղ ներկա են եղել բազմաթիվ մարդիկ»,- ասել է քաղաքի քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը փակվել է երթևեկության համար
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 60-րդ կիլոմետրում բեռնատար մեքենայի վթարի հետևանքով ճանապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Երևանի հայտնի խանութներից մեկում. կա տուժած
Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Auroranews-ը ահազանգ է ստացել:Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթար Երևանում. վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել պատնեշին
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Նաիրի Զարյան 22Ա հասցեում(Radio Aurora-ի դիմաց): Տեսախցիկները ֆիքսել են վթարի պահը: Տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոտ 30 հոգի դիմակներով, փայտերով զինված հարձակվել են Երուսաղեմի հայ համայնքի վրա
Ժամը 12:40- ին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով...