ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քնած ուղևորի բանկային հաշվեհամարից տաքսու վարորդը մոտ 9 միլիոն դրամ է փոխանցել իր հաշվեհամարին
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում դեկտեմբերի 11-ին հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի: «Նիսան» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գ. Քոչարի փողոցից նրան տեղափոխել էր բնակության հասցե՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Այդ ընթացքում օգտվելով քաղաքացու ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և բանկային հաշվեհամարից մոտ 9 միլիոն դրամ էր փոխանցել իր հաշվեհամարին:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը: էջմիածինցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:
Հաղորդվում է, որ բեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայի որոշ հատվածներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային նշանի և գծանշման անհամապատասխանություն՝ Հալաբյան փողոցում
Երևանում Հալաբյան փողոցի վերջնամասում՝ դեպի Դավթաշեն կամուրջ և Դավթաշեն գյուղ տանող խաչմերուկում առկա է ճանապարհային նշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները չեն տեղավորվում մետրոյի վագոններում․ խոսնակը պարզաբանում է
«Այսօր առավոտյան գնացքների միջև ինտերվալը 4,5 րոպե է եղել․ գիծ են դուրս եկել 7 հատ 2 վագոնանի և 2 հատ 3 վագոնանի գնացքնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաքսու վարորդը ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով է տուրք վճարելու․ Թունյանը՝ թյուրընկալման մասին
ԱԺ այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով նախորդ շաբաթ ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մաս...