ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայի որոշ հատվածներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա –Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»:
Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»»,-ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ միաժամանակ, Գայի պողոտայի ամբողջ երկայնքով ճանապարհային նշաններն ու գծանշումները կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտու կահավորանքին:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային նշանի և գծանշման անհամապատասխանություն՝ Հալաբյան փողոցում
Երևանում Հալաբյան փողոցի վերջնամասում՝ դեպի Դավթաշեն կամուրջ և Դավթաշեն գյուղ տանող խաչմերուկում առկա է ճանապարհային նշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները չեն տեղավորվում մետրոյի վագոններում․ խոսնակը պարզաբանում է
«Այսօր առավոտյան գնացքների միջև ինտերվալը 4,5 րոպե է եղել․ գիծ են դուրս եկել 7 հատ 2 վագոնանի և 2 հատ 3 վագոնանի գնացքնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաքսու վարորդը ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով է տուրք վճարելու․ Թունյանը՝ թյուրընկալման մասին
ԱԺ այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով նախորդ շաբաթ ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...