ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային նշանի և գծանշման անհամապատասխանություն՝ Հալաբյան փողոցում
Երևանում Հալաբյան փողոցի վերջնամասում՝ դեպի Դավթաշեն կամուրջ և Դավթաշեն գյուղ տանող խաչմերուկում առկա է ճանապարհային նշանի և գծանշման անհամապատասխանություն։ Այս մասին Auroranews-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այս մասին Auroranews-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել։
Ինչպես երևում է լուսանկարում՝ երթևեկելի 3-րդ գոտու ճանապարահային նշանը (վերևում կախվածը) ցույց է տալիս միայն ձախ, իսկ գծանշումը՝ ձախ և ուղիղ։
Ահազանգերի հետքերով Auroranews-ը զանգահարեց Երևանի քաղաքապետարան, որտեղից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ տվյալ հատվածում իրականացվում են ճանապարհային աշխատանքներ, որով պայմանավորված գծանշումն այժմ չի փոխվի։
Քաղաքապետարանից հաղորդեցին, որ մինչև տարեվերջ գծանշումը կհամապատասխանեցվի։
Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր և հետևել միայն ճանապարհային նշանին (վերևի հատվածում), մինչ գծանշումը և ճանապարհային նշանը կհամապատասխանեցվեն։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայի որոշ հատվածներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները չեն տեղավորվում մետրոյի վագոններում․ խոսնակը պարզաբանում է
«Այսօր առավոտյան գնացքների միջև ինտերվալը 4,5 րոպե է եղել․ գիծ են դուրս եկել 7 հատ 2 վագոնանի և 2 հատ 3 վագոնանի գնացքնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաքսու վարորդը ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով է տուրք վճարելու․ Թունյանը՝ թյուրընկալման մասին
ԱԺ այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով նախորդ շաբաթ ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մաս...