ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները չեն տեղավորվում մետրոյի վագոններում․ խոսնակը պարզաբանում է
«Այսօր առավոտյան գնացքների միջև ինտերվալը 4,5 րոպե է եղել․ գիծ են դուրս եկել 7 հատ 2 վագոնանի և 2 հատ 3 վագոնանի գնացքներ»։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որում երևում է, որ քաղաքացիները չեն տեղավորվում գնացքի վագոններում։
«Ուղևորահոսքը մեզ մոտ կտրուկ աճել է։ Նախորդ տարվա համեմատ, եթե մենք օրական 60 000 ուղևոր էինք տեղափոխում, այսօր տեղափոխում ենք մինչև 90 000 ուղևոր»,-ասաց նա՝ նշելով, որ «դա պայմանավորված է նրա հետ, որ մարդկանց մեծ մասը խցանումներից խուսափելու համար է օգտվում, արցախցիներն են նաև օգտվում և դրան գումարած նաև զբոսաշրջիկները։ Այսպիսով, մենք ուղորներահոսքի կտրուկ աճ ենք գրացել»։
Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը նաև ընդգծեց, որ սա միակ տրանսպորտային միջոցն է, որը նույնիսկ 4,5-ից մինչև 6 րոպե ինտերվալներով է աշխատում, ինչն էլ պայմանավորված է յուրաքանչյուր կայարանում նստեցում-իջեցումներով։
Տաթև Խաչատրյանը հավելեց, որ այսօր գիծ է մտել ևս 1 հատ 3 վագոնանի գնացքը, ինչը, նրա խոսքով, ձեռքբերում է։
Հավելենք, որ տեսանյութը հրապարակել է «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տաքսու վարորդը ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով է տուրք վճարելու․ Թունյանը՝ թյուրընկալման մասին
ԱԺ այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով նախորդ շաբաթ ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայի որոշ հատվածներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում
Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում։ Այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի «ռազմական փորձագետը»՝ Կոմիտասի պողոտայում․ վերջինս առանց անձնագրի՞ է Հայաստան մուտք գործել
Ադրբեջանում «ռազմական փորձագետ» ներկայացող Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, իբր գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահա...