18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Ուկրաինայի պատգամավորի` նռնակներով պայթյունից
Անդրկարպատյան գյուղական խորհրդում Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բատրինը նռնակներ է պայթեցրել խորհրդի նախագահի և պատգամավորների միջև գումար բաժանելու ժամանակ: Պատգամավորը նռնակներ է բերել տարածք կատաղի վիճաբանությունից հետո:
Նշվում է, որ նռնակներ նետելու պահին քննարկվում էր խորհրդի ղեկավարի աշխատավարձը 45 հազար գրիվնայի հասցնելու հարցը, որից 36 հազարը «ծրարի մեջ» էր։ Հավաքվածները բարձրացրել են նաև «գորշ» սխեմաների միջոցով անտառահատումների թեման, քանի որ Կերեցկով համայնքում գրեթե մարդ չի մնացել, իսկ ըստ փաստաթղթերի՝ ծառահատումներով ոչ ոք չի զբաղվում։
Հանդիպման հայտարարված թեման 2024 թվականի բյուջեն էր։ Պատգամավորները նախատեսում էին հաստատել այն, սակայն Բատրինը կատաղի վիճել է նրանց հետ և պահանջել, որ նրանք նախ զեկուցեն 2023թ. բյուջեի ծախսերը: Վիճաբանելով գործընկերների հետ՝ նա հեռացել է, իսկ մի քանի րոպե անց վերադարձել սենյակ, որտեղ պայթեցրել է երեք նռնակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայում պատգամավորը նռնակով պայթեցրել է իրեն նիստի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ` Իջևանում տեղի ունեցած խոշոր վթարից
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օկուպացված Ստեփանակերտ մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել, զոհվել է Ադրբեջանի ՊՖԼ նախագահը
Այսօր Եվլախ-Աղդամ-Լաչին ճանապարհահատվածում Ստեփանակերտի ուղղությամբ շարժվող Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան կորցրել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում պատգամավորը նռնակով պայթեցրել է իրեն նիստի ժամանակ
Ուկրաինայի պատգամավորը Անդրկարպատյան շրջանի գյուղխորհրդի նիստի ժամանակ նռնակներ է պայթեցրել, վերջինս զոհվել է, ևս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար Իրկուտսկում. բախվել են 18 ավտոմեքենաներ
Իրկուտսկում բախվել են18 ավտոմեքենա, այդ թվում՝ մեկ ավտոբուս:Նշվում է, որ պատճառը կոմունալ վթարն է եղել՝ տաք ջրի խողովակը...