ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդեսայի շրջանը գիշերը հարձակման է ենթարկվել անօդաչուներով
Դեկտեմբերի 14-ի գիշերը ՌԴ զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարքերով և Ս-300 զենիթային կառավարվող հրթիռներով: Տեղեկությունը փոխանցում է meduza-ն։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության տվյալներով՝ կեսգիշերին մոտ վեց հրթիռ է արձակվել Նիկոլաևի և Խերսոնի շրջանների ուղղությամբ։
Դրոնները երեք ալիքներով արձակվել են Օդեսայի մարզի ուղղությամբ։ ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի վրա հարձակված 42 անօդաչու թռչող սարքերից 41-ը, հայտարարել են Ուկրաինայի զինված ուժերում:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Օդեսայի մարզում գնդակոծությունների հետևանքով արձանագրվել է տնտեսական կառույցի մեջ ընկնելու դեպք: Մոտակայքում այրվել է նաև մարդատար ավտոմեքենա, ևս 11 շինություն վնասվել է:
Պայթյունի վայրում տուժել է 11 մարդ։ Բուժծառայության աշխատակիցների զննումից հետո հիվանդանոցներ են տեղափոխվել հինգ վիրավոր, այդ թվում՝ երեք երեխա:
Հրթիռային հարվածների հետևանքների մասին Ուկրաինայի իշխանությունները դեռ ոչինչ չեն հայտնել:
Օդեսայի մարզում Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գլխավոր վարչությունը տարածել է նաև տեսանյութ և լուսանկարներ։







Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ գերիների վերադարձից
Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել ռազմագերիների փոխանակումից։ Հիշեցնենք, որ գերեվարված 32 զինծառայո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈՒ-ն Ղրիմում ոչնչացրել է ռուսական ռազմանավ
Թեոդոսիա նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավի վրա: Ուկրաինական կող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարվածներ՝ Կիևում․ կան տասնյակ տուժածներ և ավերվածություններ
Կիևում ժամը 07:33-ի (Երևանի ժամանակով 09։33) դրությամբ ռուսաստանցիների հրթիռային հարվածից տուժել է 53 մարդ, որոնցից 6-ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում Հարավային Լիբանանին
Լիբանանյան ԶԼՄ-ները հայտնում են Բեյրութի վրա իսրայելական ավիացիայի ակտիվության մասին: Առավոտյան քաղաքի վրայով չորս ռազմա...