Խանդանյանը՝ գերիների վերադարձի մասին

Գերիների վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում, այս մասին ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։


Նա, սակայն, կոնկրետ օր չի նշել։


«Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է պարտավորությունից, ի վերջո, դա գրավոր ստանձնած պարտավորություն է», - նշել է նա՝ ենթադրելով, որ կան որոշակի կազմակերպչական հարցեր, որոնք ընթացքի մեջ են։


Սարգիս Խանդանյանն հայտնել է, որ «պետք է ակնկալել, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա, ուղղակի, հաշվի առնելով հարցի զգայունությունը, չէի ցանկանա շատ մանրամասներ քննարկել հրապարակայնորեն»։


Նա հայտարարեց նաև, որ գերիների այս խմբի վերադարձից հետո Բաքվում շարունակելու են մնալ հայ ռազմագերիներ ր հավելել է, որ «Հայաստանը շարունակելու է աշխատանքները, որ այս մարդիկ ևս վերադառնան Հայաստան»։


Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։ Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությ ունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:


Քաղաքականություն