Հնդիկը գնել է Լոնդոնի ամենաթանկ առանձնատունը
Հնդիկ միլիարդատեր «Պատվաստանյութերի արքայազն» կոչվող Ադար Պունավալլան գնել է Լոնդոնի ամենաթանկ առանձնատունը: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը։
Հաղորդվում է, որ գնված Aberconway House առանձնատան արժեքը, որը գտնվում է Մեյֆեյրում՝ Հայդ պարկի մոտ, կազմում է մոտ 138 միլիոն ֆունտ ստերլինգ: 2,3 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը կառուցվել է անցյալ դարի 20-ական թվականներին։
Միլիարդատերը 2011 թվականին ստանձնել է պատվաստանյութ արտադրող աշխարհի ամենամեծ՝ Հնդկաստանի շիճուկ ինստիտուտի ղեկավարությունը: Այնտեղ են արտադրվել Oxford-AstraZeneca պատվաստանյութի հարյուր միլիոնավոր չափաբաժիններ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի փողոցներից մեկում կտեղադրվի նոր տեսախցիկ. ՃՈ
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոն...
Վճարել` չծառայելու համար. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություն...
Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը. ոչ պաշտոնական
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջան...
Փորձել են փոստատանը կեղծ թղթադրամ իրացնել
Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է...