Երևանում խուլիգանություն կատարած Յուլիա Ֆինեսը քննչականի զուգարանի պատուհանից փախուստի փորձ է կատարել
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնից փախուստի դիմելիս՝ մարմնական վնասվածքներ է ստացել ՌԴ քաղաքացի 19-ամյա Յ․ Մ-ն: Այս մասին հաղորդագորություն է տարածել ՔԿ-ն։
«ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ձերբակալված անձի և նույն քրեական վարույթով տուժող, ՌԴ քաղաքացի Յու․ Մաքսիմովսկայայի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո՝ ժամը 21:30-ի սահմաններում, Յու. Մաքսիմովսկայան խնդրել է գնալ զուգարան։ Վերջինիս քննիչը ուղեկցել է քննչական բաժնի աղջիկների համար նախատեսված զուգարան և սպասել դռան դիմաց:
Մտնելով ներս՝ Յ. Մաքսիմովսկայան զուգարանում առկա փոքր պատուհանից փորձել է դիմել փախուստի և ընկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրի զբոսանքի համար նախատեսված հատվածում առկա ցանցե տանիքին՝ ստանալով մարմնական վնասվածք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Յու.Մաքսիմովսկայան տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Համաձայն բժշկական հաստատությունից ստացված տեղեկանքի՝ վերջինիս մոտ ախտորոշվել է L2 և L3 ողերի մարմինների կոմպրեսիոն կոտրվածք:
«Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-506-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:23-ին, քաղաքացու ահազանգով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՌԴ քաղաքացի Կ.Ա. եւ Յու.Մ.-ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների բացահայտ անտեսումով, դրսևորել են անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ և ցուցաբերել են բարոյական չափանիշների բացահայտ անտեսում։ Մասնավորապես, վնասել են Երևանի Թումանյան 29 հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգեր են նետել աշխատակցի վրա, թափել և տրորել Մաշտոցի 24 հասցեում գործող ծաղկի խանութի ծաղիկները՝ ուղեկցելով այս գործողությունները անպարկեշտ բառապաշարով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի փողոցներից մեկում կտեղադրվի նոր տեսախցիկ. ՃՈ
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոն...
Վճարել` չծառայելու համար. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություն...
Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը. ոչ պաշտոնական
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջան...
Փորձել են փոստատանը կեղծ թղթադրամ իրացնել
Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է...