Երբ և ո՞ր դեպքում կկնքվի խաղաղության պայմանագիրը
Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Եթե բոլոր այն սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանը բարձրացնում է ու որոնց շուրջ եղել է համաձայնություն, վերահաստատվեն ու տեղ գտնեն խաղաղության համաձայնագրում, ապա դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումը արդեն տեխնիկայի հարց է», - նշել է Խանդանյանը։
Վերջինիս խոսքով՝ առաջարկները, որոնք վերջին անգամ Հայաստանն ուղարկել է Բաքու, եթե այդ տեսքով խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնություն լինի, չի բացառվում, որ տարեվերջին կնքվի պայմանագիրը։
«Բայց թե գործնականում ինչպես կդասավորվեն հանգամանքները, պետք է սպասել», - հավելել է Խանդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն պատրաստ է վերականգնել ճանապարհային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումները ամբողջացրել ենք «Խաղաղաության խաչմերուկ» նախ...