Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ): Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս հարցում մենք առաջին հերթին կենտրոնանում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա, որոնց համաձայն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցն այս պահին օրակարգում չէ: Ինչպես հայտնի է, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու Է Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է նա։
Նա նաև հավելել է նաև, որ խորհրդակցությունների ընթացքում ռուսական և հայկական կողմերը պայմանավորվել են օպերատիվ կապի ուղիների ստեղծման շուրջ՝ հնարավոր տարաձայնությունները լուծելու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով։
Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է ՀԱՊԿ նիստերը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել կազմակերպության գագաթնաժողովին, որը կայացել էր Մինսկում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։...