ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը Մոսկվայում Lexus-ով վթարի է ենթարկվել
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ռուս Արսլան Յալլևը (նա աշխարհի 35 լավագույն ծանրքաշայինների թվում է) երեկ երեկոյան վթարի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Մոսկվայի Նովի Արբատում Lexus-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և մեծ արագությամբ բախվել է ծառին. ըստ լրատվամիջոցներիի՝ ավտոմեքենան եղել է ամառային անվադողերով: Վթարի պատճառով վնասվել է ևս երկու ավտոմեքենա։
Բռնցքամարտիկ Յալլևը, ով վարում էր մեքենան, թեթև վնասվածքներ է ստացել, հարվածը մեղմացրել են գործարկված անվտանգության բարձիկները։
Տեղի ունեցածից հրապարակվել են նաև կադրեր։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երուսաղեմում ահաբեկչություն է տեղի ունեցել․ կան վիրավորներ
Երուսաղեմում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է The Times of Israel-...
Մաշտոցի պողոտայում 3 մարդ վրաերթի է ենթարկվել, այդ թվում՝ մեկ երեխա
Քիչ առաջ երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով։Sputnik Արմենիայի թղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուն՝ Ուելսում
Մեծ Բրիտանիայի Ուելսի Թրեֆորեստ արդյունաբերական տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է բրիտանական ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին հրդեհ՝ Մոսկվայի Էլեկտրական գործարանում
Հրդեհ է բռնկվել Մոսկվայի Էլեկտրական գործարանում: Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։Պրեոբրաժենսկայա ամբարտակ...