Կա՛մ աջակցեք խաղաղության գործընթացին, կա՛մ ձեռնպահ մնացեք. Բայրամովը՝ ԵՄ պետություններին
Միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու հարգանքը Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման միակ ճանապարհն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
«Մենք կոչ ենք անում ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին՝ ցուցաբերել կառուցողական աջակցություն կամ գոնե ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել կարգավորման այս կարևոր գործընթացը, ինչպես, ցավոք, տեսանք Գրանադայում չեղարկված առաջնորդների հանդիպման համատեքստում։
Մենք ցավում ենք դրա համար, քանի որ այս գործընթացը կարող է օգտակար լինել կողմերի դիրքորոշումների մերձեցման համար»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...