Դատարանը որոշել է վտարել «Անմար կրակը» ձյունով հանգցրած երեխաներին ու նրանց ծնողներին․ ՌԴ
Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել վտարել «Անմար կրակը» ձյունով հանգցրած երեխաներին ու նրանց ծնողներին։ Այս մասին РБК-ի փոխանցմամբ՝ հայտնում է քաղաքային դատարանների միասնական մամուլի ծառայությունը։
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունից, դատարանը պաշտպանել է ոստիկանության՝ երկու ընտանիքներին վտարելու միջնորդությունը։
Հաղորդվում է, որ «Անմար կրակը» հանգցրած 11-ամյա երեխան գտնվում է ոստիկանության անչափահաս իրավախախտների ժամանակավոր պահման կենտրոնում։ Բացի արտաքսումից, բոլորին տուգանել են 5 հազար ռուբլու չափով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում երեխաները հանգցրել են «Անմար կրակ»-ը։ Ոստիկանությունը պարզել էր, որ միջադեպին մասնակցել են 10-ից 14 տարեկան երեք դեռահասներ, որոնցից մեկը մարել է «Անմար կրակը»՝ ձնագնդի նետելով դրա վրա։ Այս դեպքը ֆիքսվել է փողոցային հսկողության տեսախցիկներով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի փողոցներից մեկում կտեղադրվի նոր տեսախցիկ. ՃՈ
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոն...
Վճարել` չծառայելու համար. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություն...
Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը. ոչ պաշտոնական
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջան...
Փորձել են փոստատանը կեղծ թղթադրամ իրացնել
Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է...