«Բիբի՛, ես քեզ սիրում եմ». Բայդենը պատմել է իր ու Նեթանյահուի նկարի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրեական Խանուկա տոնի կապակցությամբ Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ հայտարարել է, որ տարիների ընթացքում տարաձայնություններ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
Նրա խոսքով՝ այժմ էլ այդ տարաձայնություններն առկա են։
ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ Նեթանյահուին ճանաչում է արդեն 51 տարի, և որ նրա աշխատասեղանին դրված է իրենց երկուսի նկարը՝ երիտասարդ տարիքում։ Բայդենը նշել է նկարի վրա իր կողմից արված մակագրության մասին։
«Ես դրա վրա գրել եմ «Բիբի՛ (Բենյամին Նեթանյահուի մականունը), ես քեզ սիրում եմ, բայց քո ոչ մի ասածի հետ համաձայն չեմ»։ Այսօր էլ գրեթե նույնն է», - ասել է Բայդենը։
Վերջինս նաև հայտնել է, որ տարիների ընթացքում Իսրայելի որոշ ղեկավարների հետ տարաձայնություններ է ունեցել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, Բայդենը նաև խոստացել է զենք մատակարարել Իսրայելին այնքան ժամանակ, քանի դեռ «ՀԱՄԱՍ» շարժումը չի ոչնչացել։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...