Տուգանքների ավելացումը խնդիրը չի լուծի․ ՔՊ պատգավամավորը՝ ՃՏՊ–ների մասին
Հայաստանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար պետք է փոխվեն երթևեկության կազմակերպման ձևերը, բարձրացվի մարդկանց իրավագիտակցությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ճանապարհային Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ, քանի որ հետիոտները ոչ ճիշտ տեղից են անցնում, իսկ վարորդները հաճախ գերազանցում են արագությունը։
«Գրեթե ամեն օր մահվան ելքով պատահարների ականատես ենք լինում։ ՃՏՊ–ների հիմնական պատճառներից է տրանսպորտային միջոցների շեշտակի աճը հանրապետությունում։ Պետք է երթևեկության կազմակերպման ձևերը փոխվեն, ավտոմատացվեն, օրինակ` խելացի լուսացույցներ տեղադրվեն, տեսահսկման համակարգերն էլ ավելացվեն։ Շատ կարևոր է, որ վարորդները պահպանեն երթևեկության կանոնները, արագություն չգերազանցեն, հետիոտների իրավագիտակցությունը բարձրացվի»,– ասել է Խաչատրյանը
Ըստ նրա` դեռ նախադպրոցական հաստատություններից, ինչպես նաև դպրոցներում երեխաներին պետք է կրթել, որպեսզի սովորեն և լավ իմանան երթևեկության կանոնները։
Պատգամավորի կարծիքով տուգանքների ավելացումը խնդիրը չի լուծի։
«Միշտ չէ, որ տուգանքների չափերի ավելացումը դրական արդյունքների է հանգեցնում։ Պետք է թեկուզ փոքր տուգանքով, բայց կարողանանք արձագանքել բոլոր իրավախախտումներին։ Չեմ կարծում, որ հիմա պետք է բարձրացնել տուգանքները»,– նշել է Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով` կան վարչական իրավախախտումներ, որոնք կարելի է նույնիսկ քրեականացնել, օրինակ` թունելում վազանց կատարելը, ինչի պատճառով կարող են աղետալի պատահարներ լինել։ Հետիոտնային անցումների վրա վրաերթերի դեպքում էլ պետք է առանձին սանկցիա կիրառել։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի փողոցներից մեկում կտեղադրվի նոր տեսախցիկ. ՃՈ
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոն...
Վճարել` չծառայելու համար. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություն...
ՊԵԿ հայտարարությունը՝ օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասին
ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154...
Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը. ոչ պաշտոնական
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջան...